Բայդենը հայտարարեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման մասին

209
Ջո Բայդեն ԱՄՆ նախագահության դեմոկրատական թեկնածու

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարում է Վաշինգտոնի կողմից Ռուսաստանի դեմ նոր կոշտ պատժամիջոցների սահմանման մասին, որոնք, Սպիտակ տան ղեկավարի խոսքով, լուրջ հարված կհասցնեն Ռուսաստանի տնտեսության վրա ինչպես անմիջապես, այնպես էլ ժամանակի ընթացքում:

Ամերիկյան կառավարությունը, մասնավորապես, սահմանափակումներ է կիրառում ռուսական բանկերի նկատմամբ, որոնց ակտիվները կազմում են առնվազն մեկ տրիլիոն դոլար։ Դրանց թվում է ռուսաստանյան մեծությամբ երկրորդ՝ ՎՏԲ բանկը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։

«Ամերիկայում նրանց ունեցած բոլոր ակտիվները կսառեցվեն»,- հայտարարել է Ջո Բայդենը։

Բացի այդ, Միացյալ Նահանգների նախագահի փոխանցմամբ` Վաշինգտոնը կսահմանափակի Ռուսաստանի՝ դոլարով, եվրոյով, ֆունտով և իենով բիզնես անելու հնարավորությունն ու 50 տոկոսով կնվազեցնի բարձր տեխնոլոգիական արտադրանքի ներմուծումը երկիր։ Պատժամիջոցները կազդեն նաև ռուսական արդյունաբերության և տիեզերական արդյունաբերության վրա:

ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ այս քայլերը կխանգարեն Ռուսաստանին ռազմական ուժերն արդիականացնելու հարցում. «Մենք հույս ունենք, որ դա կօգնի վերջ դնել Վլադիմիր Պուտինի ռազմական նկրտումներին»,- հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը։

Սպիտակ տան ղեկավարը Վլադիմիր Պուտինին անվանել է ագրեսոր, որը դաշնակիցների հետ «ցանկանում է ցանկացած միջոցներով վերականգնել կայսրությունը»: