Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամաններով ՀՀ Զինված ուժերում կատարվել են մի շարք կադրային փոփոխություններ։ ՄԱսնավորապես
Արմեն Առուշանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից: Արթուր Պողոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից: Անդրանիկ Մակարյանն ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: Արմեն Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնից:
Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատվելով Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից:
Ավելի վաղ պաշտոնից ազատվել էր ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: