«էդ ո՞վ եղան էդ պաշտոնյաները, որ մեր ժողովրդի անգտանգության հետ խաղ են անում». Արման Թաթոյան

80

Որոշ պաշտոնյաներ չեն գիտակցում, թե ինչ են խոսում՝ այդ կերպ կատարում երկրի անվտանգությանը վտանգող հայտարարություններ: Այս մասին այսօր իր ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Առանձին պաշտոնյաներ իրենց հայտարարություններով օրինականացնում են ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը Հայատսանի Հանրապետության տարածքում: Ստեղծում են խնդիրը և հետո ասում են անիրատեսական է նրանց դուրս բերումը: Հայտարարում են՝ կյանքը հիասքանչ է, Սյունիքը անվտանգ է, ադրբեջանական տարածքներ են: Որոշ լրատվամիջոցներ էլ կան, որոնք տարածում են դրանք, թե ամեն ինչ հիանալի է, ինչ եք ուզում մեզանից: էդ ո՞վ եղան էդ պաշտոնյաները, որ մեր ժողովրդի անգտանգության հետ խաղ են անում: Երբ էդ հայտարարությունները կան,իսկ  մենք բողքում ենք  միջազգային կառույցներին կամ անգամ Եվրոպական դատարանին, ադրբեջական իշխանությունները բերում են ապացույցները, որ դուք եք ընդունում, որ դա ադրբեջանական տարածքն է»,- իր խոսքում նշեց ՄԻՊ-ը:

Ըստ Թաթոյանի՝ Ադրբեջանը շարունակում է ատելության ու թշնամանքի  քարոզչությունը և մի գրամ չի պակասեցրել:

Նա անդրադարձավ սահմանային խնդիրներին, մասնավորապես Սյունիքում և Գեղարքունիքում բնակիչների անվտանգային հարցերին:

«Մի շատ պատասխանատու պաշտոնյա ասում է, որ մենք առանց դեմարկացիայի և դելիմիտացիայի կարող ենք համարել, որ այդ հարցերը արդեն լուծված են, պատկերացնո՞ւմ եք: Դա վտանգում է մեր քաղաքացիների իրավունքները: Դու տենց իրավական կարգավիճակ ունե՞ս ընդհանրապես, ո՞վ է քեզ տվել էդ լիազորությունը: Այլընտրանքային ճանապարհն են գովում: Ես եղել եմ այդ կառավարութայն կողմից նոր կառուցվող ճանապարհին, դա էլ է ադրբեջանցիների կողմից դիտարկվում է»,- շեշտեց Արման Թաթոյանը:

ՄԻՊ-ը նշեց նաև, որ  խախտված են անգամ  անձնական և ընտանեկան իրավունքները սահմանային բնակիչների:

«Մեր քաղաքացիները մոտենում են կրակում են: Որոտան համայնքում տան տանիքներին տեսախցիկներ կան, երբ ադրբեջանցիները տեսնում են, որ տեղաշարժ կա, հյուրեր են գալիս գնում, այդ տեսախցիկները ուղղում են հենց տան մեջ: Ու սա մեկ տուն չէ, մի քանի տուն կա այս վիճակում: Մարդիկ անգամ անձնական տարածքի իրավունք չունեն:  Գեղարքունիքում ադրբեջանցիները տիրապետում են ջրային աղբյուրներին և մարդիկ ջուր չունեն: 21-րդ դարն է, բայց մարդիկ ոտքով, դույլով հարևան գյուղից ջուր են բերում, սահնակով ջուր են բերում:  Ադրբեջանական զինվորները ինչո՞ւ պետք է առոք-փառոք գան նստեն, իսկ մեր ժողովուրդը տանջվի: Մենք պետք է մեր ժողովրդի անվտանգությունը դնենք հիմքում, որ մեր ժողովուրդը ապրի շնչի»,- ասաց Արման Թաթոյանը:

Չեմ հասկանում նաև երբ ամեն անգամ մեխանիկական ձևով քարտեզներից են խոսում: Չեմ հասկանում, սա կարեւձև է ինչ է: 70 80 թվի քարտեզ, սա ինչ մոտեցում է: Մենք պետք է ունենանք միջազգային ստանդարտների համապատասխան քարտեզներ. Անտառային, գեոդեիզական , կադաստրային, ջրային,

Անդրադառնալով հայ-ադրբեջանական զորքերի հայելային հետքաշմանը՝ ՄԻՊ-ը շեշտեց, որ այդ հայտարարությունը անհասկանալի է և բազմաթիվ հարցեր է առաջացնում: Արման Թաթոյանի խոսքով՝  զորքը դա միայն զինված ուժերը չեն. այն ներառում է նաև սահմանապահ զորքերը, ոստիկանական զորքերը, ԱԻՆ-ը և այլն:

«Այսօր մեր սահմանապահ զորքերը ինչ բացառիկ դեր են եկատարում: էդ մեկուսացած գյուղերի դեպքում մեր սահմանային զորքերն են պաշտպանում մարդկանց: Ո՞ւր քաշենք էդ մարդկանց տանենք, թիկունք էլ չունենք: Քա՞նի կմ ենք հետ քաշելու, բա՞ որ դիվերսիա եղավ:

Ըստ Թաթոյանի առանձնակի կարևոր է, որ կառավարությունը պարտավոր է հրապարակային բացատրել, թե ինչ է նշանակում այդ հայելային հետքաշումը:

«Սա բոլորիս անվտանգության հարցն է. իմ, ձեր, բոլորիս ընտանիքների, իրենց ընտանիքների անվտանգությանը վերաբերող հարց է: Ոչ ոք իրավունք չունի թաքնվի, գաղտնի մնալու քաղաքական գործընթացների ներքո: Ասել եք հայելային հետքաշում, ես կոնկրետ կասկածի տակ եմ դնում ձեր դիրքորոշումը: Հրապարակեք ուրեմն մանրամասները: Դա այնքան անորոշ կոնցեպցիա է: Ինչո՞ւ էր պետք դա դնել ադրբեջանական իշխանությունների բերանը: Հիմա որտեղ նստես հելնես էդ բառն են ասում»,- շեշտեց Արման Թաթոյանը:

Անդրադառնալով խորհրդային քարտեզներին՝ Թաթոյանը նշեց, որ պետք է ունենալ միջազգային ստանդարտներին համապատասխան քարտեզներ:

«Չեմ հասկանում նաև, երբ ամեն անգամ մեխանիկական ձևով քարտեզներից են խոսում: Չեմ հասկանում, սա կարուձև՞ է, ի՞նչ է: Մեկ ասում են՝ 1970-թվականի, մեկ ասում են 1980 թվականի քարտեզ, սա ի՞նչ մոտեցում է: Մենք պետք է ունենանք միջազգային ստանդարտների համապատասխան քարտեզներ. Անտառային, գեոդեիզական , կադաստրային, ջրային»,- շեշտեց Արման Թաթոյանը:

ՄԻՊ-ը անդրադարձավ նաև իր հետագա գործունեության մասին լուրերին, թե միանալու է ինչ-որ քաղաքական թիմերի:

«Քաղաքական որևէ ուժից առաջարկ չեմ ստացել։ Ստանալու դեպքում էլ չեմ պատրաստվում որևէ քաղաքական ուժի միանալ: Պառլամենտական ընտրությունների ժամանակ առաջարկներ ստացել եմ, բայց դրանք շատ կտրուկ մերժում են ստացել։ Ամենայն հարգանքով, բայց շատ կտրուկ»,- հստակեցրեց Արման Թաթոյանը։

Հիշեցնենք՝ այսօր ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ամփոփում էր պաշտոնավարման 6 տարին, որի կապակցությամբ հանդես եկավ մամուլի ասուլիսով և պատասխանեց ԶԼՄ-ներին հուզող հարցերին։