Դավիթ Տոնոյանի փաստաբանական խմբի հայտարարությունը

107

Հայտնում ենք, որ Դավիթ Տոնոյանի եւ մյուս անձանց վերաբերյալ քննվող քրեական գործով դատական նիստը նշանակվել է 28.02.2022թ. ժամը 16:00-ին, իսկ Վերաքննիչ քրեական դատարանում Դավիթ Տոնոյանին շարունակական կալանքի տակ պահելու մասին որոշման դեմ մեր կողմից ներկայացված բողոքի քննության օր է նշանակված 28.02.2022թ. ժամը 13:00-ին:

Դավիթ Տոնոյանը եւ նրա պաշտպանական խումբը նշանակված դատական նիստի ժամանակ շարունակելու են պահանջել բաց եւ հրապարակային դատավարություն՝ քրեական գործի նյութերում պետական եւ ռազմական գաղտնիք պարունակող տեղեկությունների բացակայության վերաբերյալ նախկինում արված պնդումների հիման վրա: 

Հաշվի առնելով, որ Դավիթ Տոնոյանի և իր փաստաբանների հայտարարությունները արժանանում են ամենատարբեր մեկնաբանությունների, ընդհուպ մինչեւ «գործարք-առաջարկների» վերաբերյալ ենթադրությունների, հայտնում ենք, որ հայտարարություններով ցանկանում ենք բոլորի ուշադրությունը սեւեռել Դ.Տոնոյանի նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդման եւ կալանքի տակ պահելու, գործով օբյեկտիվ իրականությունը պարզելու, ցույց տալու՝ վարույթն իրականացնող մարմնի, ապա նաեւ դատարանի  անգործության եւ խնդրո առարկա զինամթերքի գնման գործարքի իրավաչափության վրա: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում Դ.Տոնոյանը գործել է բացառապես իր լիազորությունների շրջանակում եւ իրականացրել է միմիայն օրինական գործողություններ:

Առաջիկայում փաստաբանական խումբը նախատեսում է անցկացնել մամուլի ասուլիս, որի վերաբերյալ կհայտնենք լրացուցիչ: