ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել դատարան՝ պահանջելով բեկանել տարիներ առաջ Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրական դատավճիռը և արդարացնել նրան։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան տեղեկությունը հաստատեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 2010 թվականի հունվարի 19-ին Նիկոլ Փաշինյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգություններ կազմակերպելը») և դատապարտել 7 տարի ազատազրկման: Փաշինյանն անազատության մեջ է պահվել 2009-ի հոկտեմբերից մինչև 2010 թվականի հունվարը։
Եվրոպական դատարանի հրապարակած «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործը վերաբերում էր դիմումատուի դատապարտմանը՝ 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի շարժմանը մասնակցության համար։
ՄԻԵԴ-ը ճանաչել էր Հայաստանի իշխանությունների կողմից 2008-ի հետընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև խաղաղ հավաքների ազատության իրավունքի խախտումները:
Հայաստանի գործող վարչապետը դրամական փոխհատուցման պահանջ չի ներկայացրել պետությանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: