Հայաստանում փետրվարի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 402 հազար 403 դեպք, որից 365 հազար 662-ը`առողջացած, 8145-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 27 հազար 29 բուժառու:

Մեկ օրում կատարվել է 6743 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2676 նոր դեպք, առողջացել է 3658 քաղաքացի, արձանագրվել է մահվան 31 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 811 հազար 771-ի:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest