Հայաստանում փետրվարի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2811 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 399 456-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 8108 է:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Փետրվարի 9-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1556 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9664-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 3291 է, ընդհանուր առողջացածներինը՝ 359 456, փաստացի բուժվողներինը՝ 27 762: Մեկ օրում արվել է 7297 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 797 392 թեստավորում:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest