Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2486 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի

94

Հայաստանում փետրվարի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2486 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 394074 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2790095 վերջին մեկ օրում` 6807 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 28251 պացիենտ: Մեկ օրում նվազել է 730-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 356165 անձ` վերջին մեկ օրում 3180 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 8102 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1556 է: