Երեկ Հայաստան վերադարձած ռազմագերիներին առնչվող քրեական գործ չի հարուցվել։ Նրանցից 6-ը երեկ վերադարձել են իրենց ընտանիքներ, իսկ 2 ժամկետային զինծառայողներ տեղափոխվել են ռազմական ոստիկանություն՝ նրանց հետագա ծառայության հետ կապված հարցը լուծելու համար․ այս մասին ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ երեկ 8 հայ ռազմագերիներ էին վերադարձել հայրենիք։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: