Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1362 նոր դեպք. մահացել է 7 քաղաքացի

151

Հունվարի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 367 795 դեպք, որոնցից 336 005 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 22 202 պացիենտ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Երեկ կատարվել է 4673 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1362 նոր դեպք։ Առողջացել է 286 մարդ։ Գրանցվել է մահվան 7 դեպք։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8053 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1535 է:

Ընդհանուր կատարվել է 2726988 թեստավորում»,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ։

Ըստ ԱՆ-ի՝ հունվարի 30-ի դրությամբ կատարվել է 1 883 413 պատվաստում, որից առաջին դեղաչափ՝ 1 032 249, երկրորդ դեղաչափ՝ 842 213, բուստեր՝ 8951: