Հաստատվել է կորոնավիրուսի 2594 նոր դեպք, մահացել է 6 մարդ

69

Հայաստանում հունվարի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2594 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 364 348-ի: 

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 6 դեպք, մահացածների թիվը 8041 է:

Նախօրեին կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է արձանագրվել: Հունվարի 29-ի դրությամբ մահվան այսպիսի դեպքերի թիվը 1529 է։ 

Մեկ օրում առողջացածների թիվը 235 է, ընդհանուր առողջացածներինը՝ 335 462, փաստացի բուժվողներինը՝ 19316: Մեկ օրում արվել է 7342 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 2 716 415 թեստավորում: