Այսօր՝ հունվարի 27-ի դրությամբ, ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 2556 նոր դեպք՝ արված 7407 թեստավորումից:
Առողջացել է 264 քաղաքացի, գրանցվել՝ մահվան 2 դեպք:
Ընդհանուր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 358 հազար 218 դեպք, որից 334 հազար 960-ը՝ առողջացած:
Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով մինչև հիմա 8035 մահվան դեպք է արձանագրվել:
Մինչ օրս կատարվել է 2 միլիոն 700 հազար 366 թեստավորում:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: