Աշոտ Մինասյանը ազատ արձակվեց․ խափանման միջոցը փոխվեց

232

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի որոշմամբ փոխվեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի խափանման միջոց՝ կալանքը։  Նրա նկատմամբ դատարանը կիրառեց 2 մլն դրամ գրավ։

Հիշեցնենք, որ Մինասյանը մի քանի անձանց հետ մեղադրվում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման եւ իշխանությունը յուրացնելու մեջ։ 2021 թվականի դեկտեմբերին այդ քրեական գործը կարճվեց։ Սակայն Աշոտ Մինասյանը մեղադրվում է նաեւ ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու եւ պահելու մեջ:



© 1998 — 2022 Առավոտ – Լուրեր Հայաստանից