Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա  համայնքի հարակից դիրքերից հունվարի 26-ին՝ օրվա երկրորդ կեսին, Ադրբեջանի  զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են բացել դեպի օդ, ոչ գյուղի ուղղությամբ:

Տեղեկությունը հաստատեց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը:

Pin It on Pinterest