Դատարանը մերժեց Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը

283

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, հրապարակվեց  ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի, ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, Ավիացիոն սպառազինության պետ  Արտյոմ Համբարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։

Դատարանը մերժեց պաշտպանների՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը և որոշեց, որ Դավիթ Տոնոյանը, Դավիթ Գալստյանը կմնան կալանքի տակ։ 

Դատարանի որոշմամբ՝ միայն Արտյոմ Համբարյանն ազատ արձակվեց 5 մլն դրամ

Նշենք, որ Դավիթ Տոնոյանի համար երաշխավորել էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Վիլեն Գաբրիելյանը և «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրվում են բանակին 4 միլիոն դոլարի անպիտան հրթիռներ գնելու գործով։ Ըստ ԱԱԾ-ի՝ նշված ռազմաթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով։