2021 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ հարուցվել է թվով 28 կարգպահական վարույթ, որոնցից 25-ը՝ դատավորների նկատմամբ, իսկ 3-ը՝ ԲԴԽ անդամների նկատմամբ:
Կարգապահական վարույթ նախաձեռնելու իրավասություն ունեցող մարմինները հարուցել են հետևյալ քանակությամբ վարույթներ․ Արդարադատության նախարարություն՝ 18, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով՝ 6, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ 4։
Համեմատության համար նշենք, որ 2020 թվականի ընթացքում հարուցվել է ընդհանուր առմամբ 15 կարգապահական վարույթ, այսինքն՝ 2021 թվականին հարուցվել են գրեթե կրկնակի ավելի շատ վարույթներ, քան 2020 թվականին:
«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության կողմից իրականացված 2021 թվականին հարուցված վարույթների քանակական և բովանդակային վերլուծությանը կարող եք ծանոթանալ այստեղ։ Քանակական վերլուծության վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը հասանելի է նաև կարճ տեսանյութում։
Արման Ղարիբյան, «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության համահիմնադիր
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: