Այսօր Նոր-Նորք և Ավան վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարել է «Անորակ հրթիռների» գործով դատական առաջին նիստը։
Ամբաստանյալի աթոռին են հայտնվել Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ՊՆ ԳՇ նախկին պետ Ստեփան Գալստյանը, ԳՇ պետ Արտակ Դավթյանը, զենք մատակարարող ընկերության տնօրեն, գործարար Դավիթ Գալստյանը ու ևս 4 բարձրաստիճան պաշտոնյա։
Դատական նիստը պետք է լիներ դռնբաց, սակայն դատարանը թույլ չտնվեց, որ լրատվամիջոցները լույսաբանեն նիստը, այն անցավ դռնփակ ռեժիմով։
Լրագրողների հետ զրույցում Դավիթ Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանը նշեց, որ այսօր ամենայն հավանականությամբ կքննարկվի խափանման միջոցի հիմնավոր լինել կամ չլինելու հարցը։ Փաստաբանական խումբը նախաքննության ընթացքում միջնորդել էր ԱԱԾ-ին, որպեսզի փորձարկվեն անպիտան հրթիռները, բայց դա մերժվել էր։
<Մերժման պատճառները մենք չգիտենք, ավելի ճիշտ կարող ենք հասկանալ, թե ինչու է մերժվել։ Համենայն դեպս, փաստն այն է, որ այս գործի ամենաանկյունաքարային հարցը պետք է պարզվեր սահմանված կարգով՝ մասնագետների փորձաքննությունների արդյունքում, ինչը չի կատարվել։ Նախաքննության եւ սկզբում եւ վերջում կան փաստեր, որոնք ուղղակի վկայում են, որ այդ հրթիռները պիտանելիության հետ կապված խնդիրներ չեն ունեցել։Դրա վառ ապացույցը ՊՆ-ի կողմից մեր հարցումներին տրված պատասխաններն են, որում ՊՆ-ն հավաստիացնում է, որ հրթիռների որակի հետ կապված խնդիր չկա>,- նշեց Հարությունյանը ։
Հարությունյանի պնդմամբ մեղադրող կողմը խուսափում է փորձաքննությունից, քանի որ վստահ են , որ դրա արդյունքները կլինեն դրական։ Պաշտպանը հայտնեց նաեւ, որ իրենք միջնորդելու են՝ դատական նիստերն անցկացնել դռնբաց, որպեսզի լրատվամիջոցները հնարավորություն ունենան լուսաբանել եւ սեփական գնահատականը տալ։
Փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողներին փոխանցեց, որ դատական նիստի ընթացքում միջնորդել են, որ նիստին ներկա լինեն նաև լրագրողներ և այն անցնի դռնբաց, սակայն դատարանը որոշեց նիստն անցկացնել, նշելով,որ գործում կան պետական գաղտնիքներ։ Փաստաբանների կարծիքով գործը այնպիսի գաղտնիք չի ներկայացնում, ոը կվնասի պետական անվտանգությունը։
Բոլոր ամբաստանյալների ցանկությունը այն էր, որ նիստը անցկացվի հանրությանը հասանելի ձևով, եւ բոլորը իմանան,թե իրկանում ինչ է եղել։
Դատական նիստը շարունակվում է։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: