Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 563, մահվան՝ 3 նոր դեպք

252

Հայաստանում հունվարի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 563 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 348 708-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 8025 է:

 Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9541-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 38 է, ընդհանուր առողջացածներինը՝ 333 754։ Մեկ օրում արվել է 5285 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 654 537 թեստավորում: