ՄԻԵԴ-ը ճանաչել է 2008-ի ընտրություններից հետո Փաշինյանի իրավունքների խախտումը

240

«Իրավունքի Եվրոպա» ՀԿ ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ ՄԻԵԴ-ը հրապարակել է 2008 թ. մարտի 1-ի և դրան հաջորդած իրադարձությունների համատեքստում Նիկոլ Փաշինյանի գործով իր վճիռը, որով ճանաչել է Նիկոլ Փաշինյանի ազատ հավաքների և անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքների (11-րդ և 5-րդ հոդվածներ) խախտումներ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է իր վճիռը Նիկոլ Փաշինյանի գործով (դիմումներ թիվ 22665/10 և 2305/11), որով դատարանը ճանաչել է Նիկոլ Փաշինյանի ազատ հավաքների և անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքների (11-րդ և 5-րդ հոդվածներ) խախտումներ` 2008թ. Մարտի 1-ի և դրան հաջորդած իրադարձությունների համատեքստում: Վճիռը, մի շարք կարևոր գործերի հետ մեկտեղ, որպիսիք են Մուշեղ Սաղաթելյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Դարեսկզբի և այլ գործեր, տալիս է սպառիչ գնահատականներ և նորից ու նորից փակում այդ իրադարձությունների վերաբերյալ բազում հարցերի պատասխաններ»,- գրել է Հակոբյանը:

Գործը վերաբերում է այն ժամանակ ընդդիմադիր գործիչ Փաշինյանի ազատազրկմանը, որը տեղի է ունեցել 2008 թվականի ընտրություններից հետո, երբ Փաշինյանը աջակցում էր նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին։ Նա անազատության մեջ է պահվել 2009-ի հոկտեմբերից մինչև 2010 թվականի հունվարը։ Վճռում նշված է, որ խախտվել է նաև Փաշինյանի խոսքի, հավաքների ազատության իրավունքը։