44- օրյա պատերազմի ժամանակ երկու որդիներին կորցրած Թեւոսյանները Նոր Տարին դիմավորել են Եռաբլուրում` որդիների շիրիմների կողքին: Նրանք պատմում են, որ Ամանորյա գիշերը Եռաբլուրից շատ լավ էր երեւում, թե ինչպես են ամբողջ քաղաքում հրավառություններ իրականացվում, եւ դա իրենց շատ է վիրավորել:
«Մեզ համար վիրավորական էր, որ մի մասս Եռաբլուրում սառած քարերն ենք գրկած նստած, իսկ նրանք սիրուն, տաք-տաք, իրենց տներում… Նշեք: Մենք դեմ չենք: Մենք չենք ասում` մեր վիշտը վերցրեք, ձեզ վրա փաթաթեք ու մեզ հետ հավասար ողբացեք: Ուղղակի մի քիչ զգույշ եղեք, մենք ձեր կողքին ենք ապրում… Մի քիչ զգույշ: Մանավանդ Եռաբլուրի տարածքում, որտեղից ամեն ինչ պարզ երեւում է: Մի քիչ զուսպ էլի արեք: Ես միշտ մտածում եմ, որ իմ Դավիթի պես հրավառություն, գմփուցիկ սիրող էրեխեք կան, մենք նրանց չենք մեղադրում: Կյանքում: Իրանք թող վայելեն իրենց մանկությունը: Իրանց համար են մեր տղաները գնացել: Բայց երբ մեծահասակներով, բարձր երաժշտությունը միացնել ձեր մեքենաների մեջ, ու էդպես 30- 40 մետրանոց հրավառություններ անել… : Թող շշուկով ապրեն: Մենք իրենց կողքին ենք»,- ասում է Վահեի ու Դավիթի մայր`տիկին Մարիետան:
Անի Գևորգյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: