Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 289, մահվան՝ 4 նոր դեպք

29

Հայաստանում հունվարի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 289 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 346 513-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 8010 է:

Հունվարի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1512 է, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9522-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 83 է, ընդհանուր առողջացածներինը՝ 333 200, փաստացի բուժվողներինը՝ 3789: Մեկ օրում արվել է 6134 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 620 189 թեստ: