Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 243 դեպք. մահացել է 2 մարդ

14

Հայաստանում հունվարի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 346 հազար 224 դեպք, որից 333 հազար 117-ը`առողջացած, 8006-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3589 բուժառու:

Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Մեկ օրում կատարվել է 5906 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 243 նոր դեպք, առողջացել է 132 քաղաքացի, արձանագրվել է մահվան 2 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 614 հազար 55-ի: