Ղազախստանում 8 000 մարդ է ձերբակալվել անկարգությունների պատճառով

30

Ղազախստանի իրավապահ մարմինները գրեթե 8 հազար մարդ են ձերբակալել երկրում տեղի ունեցած անկարգությունների պատճառով:

Հունվարի 10-ին այդ մասին հայտնել է օպերատիվ շտաբի Telegram-ալիքը, որը հրապարակել է Ղազախստանի գերատեսչությունների պաշտոնական տեղեկատվությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ամբողջ երկրում ձերբակալված Է 7 939 անձ: Իրավապահներն Ազգային գվարդիայի և հատուկ ստորաբաժանումների զինծառայողների հետ համատեղ 207 մարդ են ձերբակալել Ալմաթիի երկու շուկաներում»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունն առգրավել Էէհինգ առեւանգված ավտոմոբիլ, հափշտակված ապրանքա-նյութական արժեքներ, երկու միավոր ողորկափող եւ չորս միավոր սառը զենք, հաղորդել է ՏԱՍՍ-ը: