Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 195 նոր դեպք։ Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 345 713 է։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Կատարվել է 4985 թեստավորում։ Մինչ այս պահն ընդհանուր առմամբ 2 599 841 թեստավորում է արվել։
Առողջացել է 165 պացիենտ։ Ընդհանուր առողջացածների թիվը 332 753 է։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 3449 պացիենտ։
Գրանցվել է մահվան 2 դեպք։ Մահվան դեպքերի ընդհանուր թիվը 7999 է։ Այլ պատճառով մահվան 1 դեպք է գրանցվել, նման դեպքերի քանակը 1512 է։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: