Հաստատվել է կորոնավիրուսի 129 նոր դեպք մահացել է 4 մարդ

34

Հունվարի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345518 դեպք, որոնցից 332588 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3422 պացիենտ: Ընդհանուր կատարվել է 2594856 թեստավորում:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7997 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1511 է:

Մեկ օրում արվել է 3899 թեստավորում, որից դրական է եղել 129-ը։ Մեկ օրում առողջացել է 130 մարդ։ Գրանցվել է մահվան 4 դեպք։