Հայաստանում հունվարի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345 հազար 389 դեպք, որից 332 հազար 458 -ը`առողջացած, 7993-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3427 բուժառու:
Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Մեկ օրում կատարվել է 4220 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 134 նոր դեպք, առողջացել է 154 քաղաքացի, արձանագրվել է մահվան 4 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 590 հազար 957-ի:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: