Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 134 դեպք, մահացել է 4 քաղաքացի

30

Հայաստանում հունվարի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345 հազար 389 դեպք, որից 332 հազար 458 -ը`առողջացած, 7993-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3427 բուժառու:

Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Մեկ օրում կատարվել է 4220 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 134 նոր դեպք, առողջացել է 154 քաղաքացի, արձանագրվել է մահվան 4 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 590 հազար 957-ի: