Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 27-ով,գրանցվել է մահվան ևս 2 դեպք

123

Հայաստանում նախորդ մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 27-ով` հասնելով 345 հազար 7-ի:

Առողջացել է 166 հոգի, ապաքինվածների ընդհանուր թիվը` 331 հազար 858, հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 3665 քաղաքացի:

Երեկ կատարվել է 1851 թեստավորում, ընդհանուր` 2 միլիոն 574 հազար 697:

Գրանցվել է հիվանդությունից մահվան 2 դեպք: Մինչ այժմ Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 7977 հոգի, ևս 1507-ը` այլ պատճառով: