Գլխավոր դատախազությունը չպետք է մարդասիրական նահանջ կատարի՝ Աշոտ Մինասյանի խափանման միջոցը պետք է փոխվի

220

Ազգային անվտանգության ծառայությունը հանցակազմի բացակայության հիմքով դադարեցրել է վարչապետի մահափորձը նախապատրաստելու համար մեղադրվող չորս ընդդիմադիր գործիչների՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի,  «Սիսական ջոկատի» հրամանատար Աշոտ Մինասյանի  նկատմամբ Քրեական հետապնդումը։

Երկու օր առաջ Վանեցյանի պաշտպան Լուսինե Սահակյանը ֆեսբուքյան իր էջում հայտնել էր քրեական հետապնդման դադարեցման մասին։ Նա մասնավորապես գրել էր․

«Արթուր Վանեցյանը հանիրավի քրեական հետապնդման ենթարկվեց պետական գործչի (Նիկոլ Փաշինյան) սպանության նախապատրաստության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար։ Այս քրեական գործի քննության առաջին իսկ օրվանից ակնհայտ էր, որ գործ ունենք մտացածին, որևէ բանական հիմք չունեցող մեղադրանքների հետ։Կայացված որոշմամբ փաստվել է, որ Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստություն կամ իշխանության յուրացման նախապատրաստություն առկասարակ տեղի չի ունեցել»։

Հիշեցնենք, որ հրապարակվեց նաև նրանց հեռախոսային խոսացությունը։ ԱԱԾ նախկին տնօրենը ձերբակալվեց մեկ օր, իսկ Աշոտ Մինասյանը արդեն մեկ ամիս է կալանավորված է։ Նրանք չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը և  ի սկզբանե  հայտարարում էին քաղաքական հետապնդման մասին։

Աշոտ Մինասյանը այժմ մեղադրվում է միայն ապօրինի զենք, Զինամթերք ձեռք բերելու, կրելու համար և շարունակու է մնալ կալանքի տակ։

Forrights.am-ը զրուցեց Աշոտ Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանի հետ, վերջինս  ընդգծեց, որ առաջին իսկ օրվանից իրենք հայտնել են իրենց դիրքորոշումը, որ ներկայացված փաստական տվյալները ընդհանրապես առնչություն չունեն հանցագործություն կամ հանցագործության նախապատրաստություն հետ։

«Այդ ամեն ինչը հասկանալու և գիտակցելու համար ԱԱԾ-ից պահանջվեց մեկ տարի  մեկ ամիս, ու կայացվեց հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը։ Վարույթ իրականացնող մարմինը հանգեց այն հետևությանը, որ Աշոտ Մինասյանին կարելի է մեղսագրել  միայն ապօրինի զենք- զինամթերք պահելու հանցակազմով,  ինչի հետ մեկ կրկին համաձայն չենք, որովհետև գործի փաստական տվյալները թույլ են տալիս պնդել, որ եթե այդ զենքի հետ իմ պաշտպանյալը կապ ունի, ապա առնչություն կարող էր ունենալ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, Սիսիան քաղաքում հայտնաբերվել է զենք ու զինամթերք, և դա վերագրվում է Աշոտ Մինասյանին»,- ասաց Պողոսյանը։

Վերջինս շեշտեց, որ իրենք չեն ընկճվում և իրենց պայքարը շարունակական է լինելու, իսկ մեղադրանքի ոչ իրական լինելը ապացուցելու են դատավարության հետագա փուլերում։ Անդրադառնալով հարցին, թե, արդյոք, առկա է քաղաքական հետապնդում, Պողոսյանն ասաց․

«Վարույթն իրականացնող մարմինը հանգեց հետևության, որ Աշոտ Մինասյանը ենթադրաբար կատարել է մեկ հանցագործություն՝ ապօրինի կերպով զենք պահելը, որը հանդիսանում է միջին ծանրության հանցանք։ Մինչ  այս պահը դատախազությունը նշում էր, որ Մինասյանին մեղսագրվում էր ծանր հանցագործություն, որ նա ՝ ազատության մեջ գտնվելու դեպքում կարող էր ազդեցություն ունենալ գործի քննության վրա, այն ինչը պնդում էր,, այս պահի դրությամբ հերքվել է։ Այս պահին բացակայում են բոլոր այն  հանգամանքները, ինչի համար կալանավորվել է Աշոտ Մինասյանը»։

Պողոսյանի պնդմամբ, Աշոտ Մինասյանը ունի առողջական լուրջ խնդիրներ՝ սրտի բաց վիրահատություն է  տարել, 5 անգամ սիրտը ստենդավորվել է, խնամքի տակ գտնվող անձանց մեջ կա նաև անչափահաս, գտնվում է անազատության մեջ։ Պողոսյանի համոզմամբ, եթե Մինասյանը շարունակում է մնալ կալանքի տակ, ուրեմն այստեղ իրավաբանական միտքը չէ առաջ գնում, այլ գնում է կոնկրետ անձանց ցանկությունը։

«Մենք այսօր միջնորդություն ենք ներկայացրել դատախազություն՝ առաջին հերթին Աշոտ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով (այսօր միջնորդությունը արդեն բավարարվել է),  և միջնորդել ենք նաև փոփոխել խափանման միջոցը և չկիրառել ամենախիստ խափանման միջոցը։ Ես ուղղակի չէի ցանկանա, որ Գլխավոր դատախազությունը այս պարագայում մարդասիրության նահանջ չկատարի և ես հույս ունեմ, որ այդ խափանման միջոցի փոփոխության որոշումը կկայացվի այս օրերին, քանի որ դրանից հետո տոներն են և մարդու ազատ լինելու իրավունքը չպետք է որևէ պատճառով ստորադասվի»,- եզրափակեց փաստաբանը։