Բացահայտվել են օմիկրոնից մահացության մասին տվյալները

48

Կորոնավիրուսի օմիկրոն շտամի մահացության մակարդակը 75 տոկոսով ցածր Է COVID-19-ի նախորդ ալիքների համեմատությամբ: Այդ մասին գրում է The Telegraph հրատարակությունը՝ վկայակոչելով Հարավային Աֆրիկայի վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի եւ Պրետորիայի համալսարանից նրա գործընկերների հետազոտությունների տվյալները:

Գիտնականները հետազոտել են Հաութենգ նահանգի Ցվանե քաղաքում հոսպիտալացված հիվանդներին, որը դարձել Է նոր շտամի բռնկման սկզբնական Էպիկենտրոնը: Նրանք պարզել են, որ օմիկրոնի պատճառով մահացել Է հոսպիտալացվածների 4,5 տոկոսն այն դեպքում, երբ կորոնավիրուսի նախորդ ալիքների ժամանակ այդ ցուցանիշը հասել Է 21,3 տոկոսի:

Հետազոտողները նաեւ պարզել են, որ հիվանդանոցային մահճակալին գամված անձանց կեսից պակաս մասը թթվածնային թերապիայի կարիք ունի այն դեպքում, երբ նախկին շտամների դեպքում այդ ցուցանիշը հասել Է 99,5 տոկոսի: Ինտենսիվ թերապիայի կարիք ունեցողների թիվը նույնպես շատ անգամ ավելի փոքր Է՝ 1 տոկոս՝ հիվանդության նախորդ բռնկումների ժամանակ արձանագրված 4,3-ի դիմաց: Բացի այդ, այն հիվանդները, որոնք հոսպիտալացվել են օմիկրոնի բռնկման ժամանակաշրջանում, դուրս են գրվել միջինը 4 օր անց՝ նախորդ ալիքների 8,8 օրվա համեմատությամբ:

«Ցվանե քաղաքում՝ օմիկրոնի առաջին գլոբալ Էպիկենտրոնում, նվազել Է հիվանդացության ծանրությունը, մահերի թվաքանակը եւ հիվանդանոցում գտնվելու ժամկետները»,-հրատարակությունը մեջբերում Է գիտնականների եզրակացությունները:

Շուտով, ինչպես կարծում են հետազոտողները, տեղի կունենա «հիվանդացության եւ մահացության ցուցանիշների լիակատար տարանջատում», ինչը վերջ կդնի համավարակին եւ կհանգեցնի տեղային փուլի: Օմիկրոն շտամը հայտնաբերվել Է նոյեմբերին Աֆրիկայի հարավում: ԱՀԿ-ում В.1.1.529 նոր շտամն անվանել են հունական «օմիկրոն» տառով: ԱՀԿ-ի հայտարարության մեջ ասված Է, որ այդ տարատեսակն «ունի մեծ թվով մուտացիաներ, որոնցից մի քանիսն անհանգստություն են առաջացնում»:

Երիթավոր սպիտակուցում միանգամից մի քանի փոփոխությունները պոտենցիալ կերպով ունակ են դժվարացնելու հակամարմինների կողմից ախտածինի չեզոքացումը: Բացի դրանից, նախնական տվյալների համաձայն, շտամը տարածման մեծ ունակություն ունի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: