Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 88, մահվան՝ 6 նոր դեպք

35

Հայաստանում դեկտեմբերի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 88 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 344 737-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 7961 է:

ԱՆցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է գրանցվել: Դեկտեմբերի 29-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1501 է, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9460-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 125 է, ընդհանուր առողջացածներինը՝ 331 152, փաստացի բուժվողներինը՝ 4123: Մեկ օրում արվել է 6788 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է  2 553 654 թեստավորում: