Հաստատվել է կորոնավիրուսի 59 նոր դեպք․ մահացել է 7 մարդ

31

Դեկտեմբերի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344 540 դեպք, որոնցից 330 841 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4250 պացիենտ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Մեկ օրում արվել է 4669 թեստավորում, որից դրական է եղել 59-ը։ Գրանցվել է առողջացման 248, մահվան՝ 7 դեպք։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7950 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1499 է:

Ընդհանուր կատարվել է 2 540 319 թեստավորում»,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ։