Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 118 նոր դեպք

123

Հայաստանում դեկտեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 118 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 344 379-ի:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 7942 է:

Նախորդ օրը գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել:  Մահվան ընդհանուր դեպքերի թիվը 9440 է։

Մեկ օրում առողջացածների թիվը 328 է, ընդհանուր առողջացածներինը՝ 330 311, փաստացի բուժվողներինը՝ 4628: Մեկ օրում արվել է 7084 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 530 000 թեստավորում: