Հայաստանում դեկտեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 135 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 344 261-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 7939 է:

Նախորդ օրը գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է գրանցվել: Դեկտեմբերի 24-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1496 է: Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 4 քաղաքացի։ 

Մեկ օրում առողջացածների թիվը 407 է, ընդհանուր առողջացածներինը՝ 329 983, փաստացի բուժվողներինը՝ 4843: Մեկ օրում արվել է 6236 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 522 916 թեստավորում:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest