Ուսուցիչների համար ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է «Եկեք սովորենք երեխայի իրավունքները» ուղեցույցը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) համագործակցության արդյունքում:
ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ուղեցույցը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարի հրամանով երաշխավորվել է որպես ուսումնական նյութ դպրոցներում օգտագործելու համար:
Երեխաներին անհրաժեշտ է իրազեկել իրենց իրավունքների և այդ իրավունքների իրականացման հնարավորությունների մասին. այդ դեպքում երեխաները կկարողանան պատշաճ իրացնել իրենց իրավունքները, պաշտպանել այլ երեխաների իրավունքները և թույլ չտալ դրանց խախտումը, ինչպես նաև լինել իրավավիճակից ու սեփական վարքագծի նկատմամբ պատասխանատու քաղաքացիներ:
Ուղեցույցում ներկայացված են երեխաների իրավունքներին առնչվող հաճախ հանդիպող իրավիճակներ և հարց ու պատասխանի, քննարկումների միջոցով հնարավորություն է ստեղծված սովորել երեխաների իրավունքները, ինչպես նաև գտնել երեխաների լավագույն շահերից բխող լուծումներ կոնկրետ իրավիճակների համար:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: