Հայաստանում դեկտեմբերի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343 հազար 845 դեպք, որից 329 հազար 128-ը`առողջացած, 7914-ը` մահվան ելքով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 5309 բուժառու:

Վերջին մեկ օրում կատարվել է 5932 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 137 նոր դեպք, առողջացել է 329 քաղաքացի, արձանագրվել է մահվան 11 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 503 հազար 39-ի:

Pin It on Pinterest