«Ատելությունը ծնում է ատելություն». Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ ատելության տարածման հետևանքների վերաբերյալ։
Ատելության խոսքը մշտապես վերադառնում է ատելություն տարածողին: Այս մասին է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած իրազեկող տեսանյութը:
Ատելության խոսքի դեմ պայքարին վերաբերող իրազեկման այս տեսանյութը պատրաստվել է «Արդարադատության մատչելիության խթանում Արեւելյան գործընկերության երկրներում խտրականության, ատելության հանցագործությունների եւ ատելության խոսքի զոհերի համար` արտադատական կարգով փոխհատուցման մեխանիզմների միջոցով» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման II ծրագրի շրջանակներում և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: