Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրները բողոքի ակցիա են անցկացնում Բարձրագույն դատական խորհրդի դիմաց:
Նրանք պահանջում են վերջ տալ իրավական ամենաթողությանը, նշելով, որ ՏԻՄ ընտրություններից հետո սկսվել է ընտրված համայնքապետերի նկատմամբ հետապնդումներ, որը, ըստ իրենց բնորոշման, քաղաքական ենթատեքստ է պարունակում:
«Եկել ենք ասելու, որ թույլ չենք տալու նման գործընթացներ իրականացնել»,- ասաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը ասաց, որ այս հավաքով ուզում են ո՛չ ասել իրավական ամենաթողությանը:
Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմացից բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվելու են դեպի ՀՀ գլխավոր դատախազություն:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: