Վայոց Ձորի մարզում դեկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22:50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 106-րդ կմ հատածում Սերոբ Հակոբյանն իր վարած Ուրալ մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել՝ մասամբ փակելով ճանապարհը:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:
Կայքի տեղեկություններով, ավտոմեքենան հաշվառված է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում, ինչի համար էլ դեպքի վայր են ժամանել նաև Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության ծառայողները, որտեղ էլ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում և պարզվում է վարորդի ինքնությունը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: