Իմ հանձնարարությամբ՝ այսօր այցեր ենք իրականացրել ՀՀ այն զինծառայողներին, որոնք ադրբեջանական գերությունից Հայաստան վերադառնալուց հետո կալանավորվել են, հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են փաստաթղթեր, ինչպես նաև նրանց իրավունքների վիճակը, այդ թվում՝ գերեվարումից սկսած:
Քիչ առաջ ամփոփեցինք այցերը, որոնց արդյունքներով պետական համապատասխան մարմիններին կհասցեագրվեն անհրաժեշտ գրություններ: Կձեռնարկվեն այլ անհրաժեշտ քայլեր»,- հայտնել է Թաթոյանը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: