Դեկտեմբերի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342 604 դեպք, որոնցից 325 832 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 7476 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7819 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1477 է: Ընդհանուր կատարվել է 2 451 381 թեստավորում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Ըստ ԱՆ տվյալների՝ երեկ կատարվել է 3619 թեստավորում, որից դրական է եղել 66-ը կամ 1․8%-ը։ Առողջացել է 438 մարդ, գրանցվել՝ մահվան 17 դեպք։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: