Օրերս վիրավորում ստացած զինծառայողի վիճակը կայունանում է․ ՊՆ

139

Օրերս Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Դեկտեմբերի 8-ին, ժամը 23։50-ի սահմաններում, նախնական տվյալով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Սենիկ Արթուրի Սահակյանը (ծնվ. 2003թ.)։

Վերջինիս վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։

Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից Forrights.am-ին հայտնեցին, որ զինծառայողը տեղափոխվել է Երևան, վիրահատվել։ Վիրահատությունից հետո զինծառայողի վիճակը կայունացել է, նա միացված չէ արհեստական շնչառության սարքերի։

Ասպրամ Փարսադանյան