«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի մասնաշենքերից մեկը գերծանրաբեռնված է և գտնվում է անմխիթար վիճակում»,- այսօր լրագրողնեի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։
Իրավապաշտպանի խոսքով՝ ոչ մի բողոք չի եղել, իրականացրել են պլանային այցելություն և դիտարկել քրեակատարողական հիմնարկի կացարանային հատվածը, ինչի արդյունքում էլ արձանագրել են հիմնանորոգման կարիք լինելու փաստը։ Նրա փոխանցամամբ՝ ամբողջ քրեակատարողական հիմնարկում չէ այդ վիճակը։
«Տվյալ մասնաշենքում պահվում են կալանավորված և փակ ռեժիմով դատապարտված անձինք ու չափահասները։ Տեսակարար կշռով ավելի շատը բնակեցված է հենց խցային պայմաններում ապրող անձանց մասնաշենքը»։
Զարուհի Հովհաննիսյանը նշեց, որ այցելություն են կատարել նաև բժշկական սենյակներ, ուր պահվում է դեղորայքը․
«Շատ խոնավ են, ինչն էլ կարող է ազդել դեղերի որակի վրա։ Առնվազն կարանտինային հատվածը պետք է փոխել։ Սա այն պահն է, որ կինն առաջին անգամ մտնում է քրեակատարողական հիմնարկ և հաղորդակից է դառնում քրեակատարողական համակարգին ընդհանրապես։ Սա խոշտանգման նման մի բան է։ Այս պայմանները պետք է շուտափույթ փոխել»։
ԱՆ Քրեակատարողական ծառայության շտաբի պետ Ռուբեն Դարբինյանի խոսքով՝ «Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ները փակելու որոշումը պայմանավորված չէ պահման պայմաններով․ «Դրդապատճառներն այլ են, քաղաքական որոշում է, որն, իմ կարծիքով, միանշանակ ճիշտ որոշում է»:
Ինչ վերաբեում է պայմանների բարելավմանը՝ Ռուբեն Դարբինյանը նշեց, որ բոլոր քրեակատարողական հիմնարկներում պայմանների բարելավմանն ուղղված ընթացիկ շինարարական և վերանորոգման աշխատանքները շարունակական բնույթ են կրում։
«Ինչ վերաբերում է «Աբովյան» ՔԿՀ-ում ստեղծված իրավիճակին՝ դա հիմնախնդիր է, ընթացիկ վերանորոգման աշխատանքների համար ֆինանսական միջոցներով հնարավոր չի եղել լուծել այդ խնդիրը: Սակայն 2020-ին նախագծային, նախահաշվարկային աշխատանքներ են իրականացվել։ Բացի ջրահեռացման ու ջրամատակարարման համակարգի վերանորոգումներից՝ նախագծում նաև նախատեսված է հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար լոգանքի և սանհանգույցից օգտվելու հնարավորություն ստեղծելը»:
Նրա հաղորդմամբ՝ նաև նախատեսվել է վերանորոգել բոլոր սանհանգույցները, արտաքին և ներքին հարդարման աշխատանքներ իրականացնել։ Ֆինանսական միջոցներ չեն տրամադրվել՝ ելնելով բազում պատճառներից՝ պայամանավորված Կովիդի համավարակով։ «Սակայն ուզում եմ նշել, որ միջոցներն առկա են ու առաջնահրեթ կտրամադրվեն Աբովյան ՔԿՀ-ին։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: