Հաստատվել է կորոնավիրուսի 410 նոր դեպք, մահացել է 10 մարդ

47

Դեկտեմբերի 8-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 341468 դեպք, որոնցից 322814 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 9462 պացիենտ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7728 մահվան դեպք է արձանագրվել:

Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1464 է: Ընդհանուր կատարվել է 2419770 թեստավորում»,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ։

Ըստ ԱՆ տվյալների՝ մեկ օրում արվել է 8485 թեստավորում, որից դրական է եղել 410-ը։ Մեկ օրում առողջացել է 408 մարդ, գրանցվել՝ մահվան 10 դեպք։