Հաագայի դատարանը բավարարեց Բաքվի դեմ Երեւանի պահանջած գրեթե բոլոր միջանկյալ միջոցները

174

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ Հայաստանի գրեթե բոլոր հայցերը եւ մերժեց Բաքվի հայցերի մեծ մասը՝ կողմերի ներկայացրած հայցերի շրջանակներում։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։«

Հայաստանը ողջունում է Դատարանի որոշումը եւ հուսով է, որ դրանք գործնականում կկիրառվեն Ադրբեջանի եւ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից», գրել է նա։