Դեկտեմբերի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 340 818 դեպք, որոնցից 321 884 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 9787 պացիենտ: Ընդհանուր կատարվել է 2 405 279 թեստավորում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Ըստ ԱՆ տվյալների՝ մեկ օրում արվել է 3308 թեստավորում, որից դրական է եղել 95-ը (2․8%)։ Առողջացել է 778 մարդ, մահացել՝ 8-ը:
Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով մահվան 7691 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1456 է:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: