Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 419 նոր դեպք․ գրանցվել է 25 մահ

126

Դեկտեմբերի 4-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 419 նոր դեպք․ կատարվել է 7438 թեստավորում։ Կա 963 առողջացած։ Գրանցվել է մահվան 25 դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 340396 դեպք, որոնցից 320439 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 10834 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7669 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1454 է: Ընդհանուր կատարվել է 2396894 թեստավորում