Պաշտպանության նախարարությունը պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին նախագիծ է հրապարակել:
Այն հրապարակվել է e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Որոշման նախագծով սահմանվում է պահեստազորի սպայական կազմի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի զորակոչի հայտարարման և կազմակերպման գործընթացը, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:
Որոշման նախագծի ընդունմամբ կապահովի պահեստազորի սպայական կազմի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման գործընթացը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: