Այսօր հաստատվել է կորոնավիրուսի 189 նոր դեպք, մահացել է 21 մարդ

227

Նոյեմբերի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 338120 դեպք, որոնցից 316198 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 12 947 պացիենտ:

Երեկ կատարվել է 4172 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 189 նոր դեպք։ 1072 անձ առողջացել է, գրանցվել է մահվան 21 դեպք։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7535 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1440 է:

Ընդհանուր կատարվել է 2 360 218 թեստավորում: