24 զինծառայողները, չճշտված տեղեկություններով, գերեվարվել են․ Փաշինյան

29

24 զինծառայողները, ում հետ կապը նոյեմբերի 16-ին ընդհատվել էր, չճշտված տեղեկություններով, գերեվարվել են: Այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում երեկ ուշ երեկոյան հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մի մասը, որ մենք մտածում էինք, որ զոհված են, իրականում գերեվարված են՝ չշտված տվյալների համաձայն։ Մենք ունենք 6 հաստատված զոհ, ունենք 24 գումարած 8 գերեվարված, բայց էլի այս տվյալները վերջնական ճշգրտման անհրաժեշտություն ունեն, որովհետև գիտեք՝ կա նաև հետևյալ տվյալը, որ գերեվարվածների մեջ կան վիրավորներ, որոնցից առնվազն մեկը թեթև վիրավոր չի եղել։ Այսինքն, ըստ էության, գերեվարվել է վստահաբար մի իրավիճակում, երբ որ ինքը չէր կարող դիմադրել», — ասաց Փաշինյանը: